Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

«Դասագիրք»՝ մանդարինի դիմաց

«Դասագիրք»՝ մանդարինի դիմաց
22.10.2023 | 15:44

Վրացական մաքսատանը դեռ շարունակում են ուշի ուշով հետևել, որ Հայաստանից որևէ գիրք կամ տպագիր այլ բան չթափանցի Վրաստան: Բայց հենց իմանան, թե Հայաստանում ինչպիսի թաթարաբարո դասագրքեր են ցրթվում՝ անմիջապես այդ արգելքը կվերացնեն: Դեռ մի բան էլ՝ իրենց ծախսով դրանք կներմուծեն: Մեր գործարարները կարող են պահը նպատակային օգտագործել ու դասագրքերը փոխանակել մանդարինի հետ:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2887

Մեկնաբանություններ